ԲՈՒՏԻԿ

Մեր բոլոր արտադրատեսակները 100% բնական են և չեն պարունակում կոնսերվանտներ, գունանյութեր և հավելումներ՝ ներառյալ նիտրիտներ և նիտրատներ։

ՊԻՑՑԱ ԳՈՒՐՄԵ

Պիցցա Գուրմեն Լա Մեզոն Ռուժի նոր արտադրանքն է։ Մեր պիցցան կատարյալ խմորի, բարձրակարգ պանրի և 100% բնական մսային և ձկնային արտադրանքի համադրություն է։

Մեր մասին

Լա Մեզոն Ռուժ-ի ստեղծման հիմնաքարն է եղել Գերազանցության, Բարձր որակի և Բնական բաղադրիչների համակցությունը: Մենք արդյունաբերական կազմակերպություն չենք, և մեր ապրանքներից և ոչ մեկին չենք ավելացնում հավելումներ, գունանյութեր և կոնսերվանտներ: Մեր մսային արտադրատեսակներում չկան նիտրատներ և նիտրիտներ, ինչը շատերի համար այսօր գրեթե անհնարին է, բայց ճշմարտություն է մեզ համար:

Արդեն մի քանի տարի է մենք ամեն օր բարելավում ենք Լա Մեզոն Ռուժ -ի արտադրանքների որակը ՝ հիմնվելով մեր հաճախորդների արձագանքների վրա: Մենք ձգտում ենք ցույց տալ առողջ սնունդ օգտագործելու անհրաժեշտությունը:

Մեր հաճախորդները Լա Մեզոն Ռուժ-ի ընտանիքի անդամներ են, ովքեր հասկանում են, որ վճարելով 100% բնական ապրանքի իրական գինը՝ իրենք իրենց կարևորագույն ներդրումն են կատարում սեփական առողջության և իրենց երեխաների համար:

Առողջ սնունդ, առողջ մարմնում և առողջ ոգով:

cap

Համագործակցություն

Լա Մեզոն Ռուժը խրախուսում և գնահատում է  համագործակցության այն առաջարկները, որոնք ևս կարևորում են այնպիսի ընդհանուր արժեքներ, ինչպիսիք են Հստակությունը, Որակը և Կատարելությունը: Համագործակցության կամ ապրանքների իրացման հարցերով խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ հասցեով:

Լա Մեզոն Ռուժ ՍՊԸ
Հեռ: +374 95 22-12-11
Էլ. Փոստ: shop@lamaison-rouge.com