Բաղադրատոմսեր

Նախաճաշի երշիկով ձվածեղ

 

Տաքացրած թավայի մեջ դնել 1 ճ. գդալ բադի յուղ և տապակել 6 երշիկը բոլոր կողմերից (8 րոպե): Երշիկը դասավորել ափսեի մեջ և նույն թավայում ավելացնել չհարած 2 ձուն, ապա աղը և սև պղպեղը` թողնելով կրակին 2րոպե: Ձվածեղը դնել երշիկի նույն ափսեում և ճաշակել միասին:

Բարի ախորժակ:

 

Խոզի ազդրամսով (ժամբոն) ձվածեղ նախաճաշի համար

Տաքացրած թավայի մեջ դնել կես ճ. գդալ բադի յուղ և տապակել ժամբոնի 5-6 շերտը երկու կողմից (յուրաքանչյուր կողմը 30 վայրկյան): Ժամբոնը դասավորել ափսեի մեջ և նույն թավայում ավելացնել չհարած 2 ձուն, ապա աղը և սև պղպեղը` թողնելով կրակին 2-3 րոպե: Ձվածեղը դնել ժամբոնի նույն ափսեում և ճաշակել միասին:

Բարի ախորժակ:

Կարտոֆիլով և բրեզեով աղցան

Կարտոֆիլը լվանալ և առանց կեղևազրկման խաշել (15-20 րոպե), ապա մաքրել և կտրատել այն մանր խորանարդների: Այնուհետև թավան տաքացնել, ավելացնել բադի յուղը, կարտոֆիլի խորանարդները, բրեզեն, կտրատած սամիթը, աղը, սև և կարմիր պղպեղները (ըստ նախասիրության), խառնել կրակի վրա 5 րոպե: Մատուցել սառը կամ տաք վիճակում:

Բարի ախորժակ:

Բրինձ բանջարեղենային աղցանով

Պատրաստման եղանակը`

Բրինձը լվանալ և խաշել (15-20 րոպե)`վրան ավելացնելով բադի յուղը: Խաշելուց հետո այն լցնել ափսեի մեջ և խառնել բանջարեղենային աղցանով: Կտրատել սամիթի ճյուղերը: Մատուցել տաք վիճակում:

Բարի ախորժակ:

Կարտոֆիլի պյուրե բանջարեղենային աղցանով

Պատրաստման եղանակը`կարտոֆիլը կեղևազրկել, խաշել 15-20 րոպե և տրորել 1 ճ.գ. բադի յուղով: Պատրաստել կարտոֆիլի խյուս, վրան ավելացնել բանջարեղենային աղցանը և խառնել միասին: Ավելացնել աղ և պղպեղ: Մատուցել տաք վիճակում:

Բարի ախորժակ:

Ձվածեղ Լա Մեզոն Ռուժի 100% բնական երշիկով

Բաղադրությունը՝ 100գ երշիկ, 2 ֆերմայի ձու, 1 ճ. գ. բադի յուղ, աղ, սև պղպեղ՝ ըստ նախասիրության:
591,4 կկալ
Նախապատրաստում՝ 5 րոպե
Պատրաստում՝ 10 րոպե
Պատրաստման եղանակը՝
Տաքացրած թավայի մեջ դնել 1 ճ. գդալ բադի յուղ և տապակել կտրատած երշիկը բոլոր կողմերից: Նույն թավայում ավելացնել հարած 2 ձուն, ապա աղը և սև պղպեղը` թողնելով կրակին 2 րոպե:

Բարի ախորժակ

Բրինձը բրեզեյով

Բաղադրությունը՝ 100գ բրինձ, 100գ բրեզե, 1 ճ. գ. բադի յուղ, սամիթ, աղ, սև պղպեղ ըստ նախասիրության:
Նախապատրաստում՝ 5 րոպե
Պատրաստում՝ 20 րոպե
Բրինձը լվանալ, խաշել 15-20 րոպե, ավելացնել բադի յուղով նախապես տաքացված բրեզեն, ավելացնել աղ, սև պղպեղ, և սամիթ: Մատուցել տաք վիճակում:
Բարի ախորժակ

Տապակած կարտոֆիլ կոնֆիով

Բաղադրությունը՝ 300 գ կարտոֆիլ, 1 բադի կոնֆի, 1 ճ. գ. բադի յուղ, 10 գ սխտոր, 50 գ մաղադանոս, 1 կիտրոն: 
Նախապատրաստում՝ 5 րոպե
Պատրաստում՝ 20 րոպե
Կարտոֆիլը լվանալ, կտրատել: Սոուսի պատրաստման համար կեղևազրկել կիտրոնը, կեղևազրկված կիտրոնը և սխտորը մանր կտրատել և ավելացնել 1 ճ. գ. բադի հալած յուղը: Կարտոֆիլը տապակել, այնուհետև կոնֆին տաքացնել բադի յուղի մեջ: Դնել ափսեի մեջ և վրան ավելացնել սոուսը: Մատուցել տաք վիճակում:
Բարի ախորժակ: